17/04/2026

EU – Armenia

Կարգի հրավիրեք Մելքոնյան Գագիկին․ Գեղամ Մանուկյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովում դիմել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով կարգի հրավիրել հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանին։

Պատգամավոր Մանուկյանը նշել է, որ Մելքոնյանը վերջին շրջանում բազմիցս հարցազրույցներում անպատասխանատու հայտարարություններ է արել Բաքվում գտնվող ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ. «Արգելեք նրան այս թեմայով խոսել, մյուս անգամ այդ մարդկանց մասին խոսել չթողեք»: