Առաջին նախագահը հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից: Նա, որպես Երրորդ հանրապետության հիմնադիր, ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, որը փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար:
Եթե դա հաջողվի, մենք միայն ուրախ կլինենք, որովհետև ընդդիմության համախմբումը կարևորագույն խնդիր է՝ հանրապետության առաջ ծառացած մարտահրավերները լուծելու համար:
Բայց մենք հասկանում ենք նաև, որ այդ առաքելությունը կարող է և չստացվել, իսկ այդ դեպքում Հայ Ազգային Կոնգրեսը ունի իր հստակ ասելիքն ու անելիքը:
Եթե Առաջին Նախագահի ջանքերը պսակվեն հաջողությամբ, այդ դեպքում միասնաբար կպայքարենք: Եթե չստացվի, միևնույն է, մենք մեր պայքարից չենք հրաժարվում, որովհետև մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպես պետք է կառավարվի Հայաստանը ապագայում և ինչպես Հայաստանը հանենք այս վիճակից:
Լևոն Զուրաբյան

Բաց մի թողեք
Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության գործընթացը «կվերանայի՞»
Ղարաբաղցին Արցախի նախկին իշխանություններից պատասխան լսելու իրավունք չունի՞
Պшտերազմը երկարում է, որովհետև հшրձակվող կողմի` ԱՄՆ և Իսրայելի նախնական պլանը տшպալվել է