Անցած կիրակի Փաշինյանը պատարագի չգնաց, այլ ՔՊ-ի «ուրախ ավտոբուսով» կուսակցական քարոզարշավի էին դուրս եկել:
«Հրապարակ» թերթը գրում է․ Իրականում պետական բյուջեի հաշվին նախընտրական քարոզչությամբ էին զբաղված։ Մեզ հասած տեղեկություններով՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը հրաժարվել է եկեղեցու դեմ պայքարի գաղափարից:
Զանգահարեցինք թեմի առաջնորդին, խնդրեցինք մի քանի հարցի պատասխանել. «Էս պահքի շրջանում հարց մի տվեք, բերեք ես օրհնեմ Ձեզ և ձեր ընտանիքը, խաղաղվեք»,-ասաց նա ու անջատեց հեռախոսը եւ այլեւս մեր զանգերը մնացին անպատասխան:
Իրենց տված ուխտը ուրացած, Փաշինյանի` եկեղեցու «բարենորոգման» ծրագրին միացած տիրադավները, թերեւս, սկսում են գիտակցել, որ Փաշինյանը պարտվել է Հայ եկեղեցու դեմ պայքարում, հոգևորականների մեծամասնությունը, հայ ժողովուրդը Եկեղեցու կողքին են, ուստի չի բացառվում, որ առաջիկայում որոշ եպիսկոպոսներ էլ իրենց որոշումներում «հետողորմյա» անեն:


Բաց մի թողեք
․․․ մուտքն արգելո՞ւմ է՝ ինքն ուրախ խրախճանքի մեջ է
Ինչին Նիկոլը ձեռք է տալիս, ասում են՝ անվտանգ չի ․․․
Ի՞նչ է կատարվել ՔԿ-ում. Քննիչը մեղադրանքը չի ընդունում