09/03/2026

EU – Armenia

Իրանը Ադրբեջանին կոչ է հղել

Իրանը կոչ է արել Ադրբեջանին «վտարել սիոնիստներին» իր տարածքից, հաղորդում է IRIB News-ը։

Գործակալությունը մեջբերում է Իրանի ռազմական հրամանատարության կենտրոնական շտաբի մամուլի քարտուղար Խաթամ ​​ալ-Անբիյայի խոսքերը․ «Իրանի վճռական նախազգուշացումը հարևան Ադրբեջանի Հանրապետությանը՝ որպես մուսուլմանական երկրի, հայտարարում ենք՝ տարածաշրջանում անկայունության տարածումը կանխելու համար` սիոնիստներին դո՛ւրս բերեք ձեր երկրից և վտանգի տակ մի՛ դրեք ձեր ժողովրդի և իսլամական Իրանի անվտանգությունը»: