Եվրոպական հանձնաժողովը մասնակի կասեցրել է Վրաստանի համար սահմանված ելումուտի առանց վիզային ռեժիմը։
Սահմանափակումը վերաբերում է վրացական դիվանագիտական, ծառայողական եւ պաշտոնական անձնագիր ունեցողներին։
Այս մասին տեղեկանում ենք Եվրահանձնաժողովի տարածած հայտարարությունից։
Սա առաջին դեպքն է, երբ կիրառվում է ԵՄ՝ առանց վիզային ռեժիմի երթեւեկի գործողության թարմացված մեխանիզմը։
Այն, հիշեցնենք, որ ուժի մեջ է մտել անցյալ տարվա վերջին եւ թույլ է տալիս շատ արագ ընթացակարգով վերականգնել վիզային պահանջները երրորդ երկրների համար՝ 12-36 ամսվա համար։

Բաց մի թողեք
Իրանում զգուշացրել են թթվային անձրևների մասին, որոնք քամիների միջոցով կարող են տարածվել նաև հարևան երկրներում, այդ թվում՝ Հայաստանում
Եվրատեսիլում Հայաստանը կներկայացնի Սիմոնը
ՔՊ-ն Վանաձորում փոխեց քվեարկությունը՝ խուսափելով գործող ղեկավարին անվստահություն հայտնելու գործընթացից