Իրանական Fars գործակալությունը հաղորդել է, որ Մանսուրե Խոջաստեն՝ Իրանի սպանված գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի կինը, ողջ է։
«Նրա մահվան մասին նախնական տեղեկությունները սխալ էին»,- նշում է Fars-ը։
Իրանական պետական լրատվամիջոցները մարտի 2-ին հաղորդել էին, որ Մանսուրե Խոջաստեն սպանվել էր Ալի Խամենեիի նստավայրի վրա փետրվարի 28-ին հասցված հարվածի ժամանակ՝ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի սկզբում։
Ըստ տեղեկությունների՝ հարվածի հետևանքով զոհվել են Ալի Խամենեին, նրա դուստրը, փեսան և թոռը։
Իրանի նոր գերագույն առաջնորդը՝ նախկին առաջնորդի որդի Մոջթաբա Խամենեիին, մարտի 12-ին ազգին ուղղված իր առաջին ուղերձում հայտարարել էր, որ իր կինը, քույրն ու նրա փոքրիկը, մյուս քրոջ ամուսինը զոհվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ Մոր մահվան մասին, սակայն, նա չի հիշատակել:


Բաց մի թողեք
Էքզիթ-փոլեր. Գերմանիայի ծայրահեղ աջ AfD-ն հստակ առաջատար է Սաքսոնիա-Անհալթի ընտրություններում
Սաքսոնիա-Անհալթում ընտրությունների ավարտին լարված մթնոլորտ է տիրում
Լոնդոնում գտնվող 35,75 մլն ֆունտ ստեռլինգով գնված «Խամենեիի բնակարանները» վաճառքի են հանվել