Հայաստանի խնդրանքով Եվրամիությունը կտեղակայի հատուկ արագ արձագանքման խումբ՝ երկրի ընտրություններից առաջ հիբրիդային սպառնալիքներին հակազդելուն օգնելու համար։
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։
«Մեր տարածաշրջանում ժողովրդավարության կայունության աջակցությունը շարունակում է մնալ կարևորագույն։ Մենք չենք թողնի, որ Հայաստանը միայնակ դիմակայի արտաքին միջամտությանը», – ասել է Կալասը՝ Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։
Նա նաև ընդգծել է, որ ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա։

Բաց մի թողեք
Չեմ մտածում՝ Հայաստանում էդքան «շուն ու շանգյալ» ընտրող կա ․․․
Հեղինակը, հուսանք, զերծ կմնա կեղծ թեզերի տարածումից, հանրային գրառմամբ կհերքի իր թյուրիմացությունը․ ԱԳՆ
Մենք հրավիրում ենք Թուրքիային դառնալու գործընկեր. Ալեն Սիմոնյանի ելույթը Թուրքիայում