«Դաժան ծեծի ենթարկված մեկամյա երեխայի առողջական վիճակն այսօրվա դրությամբ, ցավոք, գնահատվում է ծայրահեղ ծանր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով մարտի 16-ին Արարատի մարզում տեղի ունեցած արտառոց դեպքին:
«Կլինիկական մահից և վերակենդանացման միջոցառումներից հետո պահպանվում է խոր կոմատոզ վիճակ՝ գլխուղեղի ծանր ախտահարմամբ։
Բժշկական անձնակազմն անում է հնարավոր ամեն ինչ»,- գրել է Ավանեսյանը:
Ինչպես հայտնել էինք, մարտի 16-ին՝ կեսգիշերից անց, «կլինիկական մահ» ախտորոշմամբ Արարատի մարզից Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 1,2 տարեկան տղա երեխա։ Նրա սրտի աշխատանքը վերականգնվել է, սակայն վիճակը շարունակում է մնալ ծանր:
Երեխան հոսպիտալացվել էր ծեծի հետևանքով։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել էր երեխայի խորթ մայրը:

Բաց մի թողեք
«Անհրաժեշտ բոլոր միջոցառումները ձեռնարկվել են», բայց կինը մահացավ․ «Սա է ԱՆ հերթական պարզաբանումը»
Բուժաշխատողի կողմից զինծառայողին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքով վարույթի նախաքննությունն ավարտվել է
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 1,2 տարեկան երեխան մահացել է