24/03/2026

EU – Armenia

Երևանում բեռնատարը վրաերթի է ենթարկել հետիոտնին. կինը մահացել է

Մարտի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 15:10-ի սահմաններում SHACMAN մակնիշի բեռնատարը Վաղարշյան փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։

Վարորդը փախուստի չի դիմել, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հետիոտնը փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրով։