Մարտի 20-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 15:10-ի սահմաններում SHACMAN մակնիշի բեռնատարը Վաղարշյան փողոցում՝ «Տիտան» սուպերմարկետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել կին հետիոտնի։
Վարորդը փախուստի չի դիմել, շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հետիոտնը փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված անցման վայրով։


Բաց մի թողեք
Գեղարքունիքում «Մերսեդես Սպրինտեր»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. կա վիրավոր․ Լուսանկար
Աշտարակ-Ուջան ավտոճանապարհին 32-ամյա վարորդը «Լադա»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ կա վիրավոր․ Լուսանկար
Երևանում տնային կալանքի ներքո ամուսինը 5-ամյա որդու ներկայությամբ ծեծել է կնոջը