Քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է ՆԳՆ ոստիկանություն։
Այս մասին հայտնում է ոստիկանությունը։
«Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Երևան քաղաքի վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և բացատրական աշխատանքի արդյունքում մարտի 21-ին ինքնակամ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է ներկայացել Երևանի Ավանեսովի փողոցի բնակիչ 53-ամյա տղամարդը:
Նա 2025 թվականի հունվարի 25-ից հետախուզվում էր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Կալանավորվածը քրեական հեղինակություն համարվող Էրեբունեցի Պիստն է։
Ներքին գործերի նախարարությունը այսօր հայտնեց, որ իրավապահները Անաստաս Միկոյան փողոցում հայտնաբերել և ձերբակալել են 33-ամյա մի տղամարդու, որը հետախուզման մեջ էր հունվարի 7–ից։
Նա մեղադրվում է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու հոդվածով։ Խափանման միջոցը կալանքն է, տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Թեպետ ՆԳՆ-ից տվյալներ չեն փոխանցում, թե կոնկրետ ում են ձերբակալել, «Հրապարակ»֊ի տեղեկություններով` բացի մեկ անձից ձերբակալվել է մեկ այլ քրեական հեղինակություն. Այսպիսով, այսօր ձերբակալել են քրեական հեղինակություն «Երրորդմասցի Անդուլիկ»֊ին, եւ «Պիստ» մականունով հայտնի քրեական հեղինակությանը։ Վերջիններս մշտապես հայտնվել են մամուլի ուշադրության կենտրոնում` կրիմինալ պատմություններով։
Նշենք, որ դատախազը 2025 թվականի նոյեմբերի 3-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան էր հանձնել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ի.-ին (Պիստ Արմեն) դիմած և նրան օժանդակած անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը, քրեական հեղինակությունը հետախուզման մեջ էր։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալու կամ ստանալու կամ պահպանելու մեղադրանքով կալանավորվել էր ևս մեկ տղամարդ։

Բաց մի թողեք
Սևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և խմբի կազմում կեղծիք կատարելու մեջ
«Վարդաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալ է փախել. նախարարն անդրադարձել է տեղի ունեցածին
«Romantic scam» մեթոդի կիրառմամբ համակարգչային հափշտակություններ կատարող խումբ է բացահայտվել․ տեսանյութ