Ինչպես հայտնի է՝ ներկուսակցական քարոզարշավի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ կուսակցականներն այսօր շրջայց են կատարել Երևանում:
Մետրոպոլիտենի վագոններից մեկում Ղարաբաղից տեղահանված քաղաքացու հետ ունեցած բանավեճին օրվա ամփոփման ժամանակ անդրադարձել է ՀՀ վարչապետը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:
«Ես այդ թեմային առանց էմոցիաների արձագանքել չեմ կարող: Հիշեցի, որ Ազգային ժողովում էլ, հետո էլ ես առանց էմոցիաների չեմ կարողացել արձագանքել, բայց քիչ առաջ խոստացա, որ ավելի հանգիստ կխոսեմ թեմայի մասին:
Ես այդ կնոջից՝ Արմինե Մոսիյանից և նրա տղայից ներողություն եմ խնդրում»,- ասել է վարչապետն ու մանրամասնել այդ և օրվա ընթացքում տեղի ունեցած մյուս իրադարձությունները:
Այսօր Երևանի մետրոպոլիտենում Նիկոլ Փաշինյանը մատ էր թափ տալիս և բղավում էր 1993թ-ին Արցախյան ազատամարտում զոհված դաշտային հրամանատար Մերուժան Մոսիյանի դստեր՝ Արմինե Մոսիյանի վրա։
Այս մասին գրել է Հրապարակը։
Մերուժան Մոսիյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
Նիկոլ Փաշինյանը մետրոյում արցախցի կնոջն ասել էր. «Մյուս անգամ փախածներով չփորձեք ասել, որ ես Ղարաբաղ եմ տվել»՝ պնդելով, որ նրանք Արցախում ապրել են ՀՀ հարկատուների հաշվին։

Բաց մի թողեք
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. Լուսանկար
«Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան
Աջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին