Ռուսաստանը Միացյալ Նահանգներին հավաստիացրել է, որ կդադարեցնի Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմահենակայանների և ռազմածովային ուժերի ու ենթակառուցվածքների տեղաբաշխման մասին Իրանին արբանյակային հետախուզության տվյալներ տրամադրել, եթե ԱՄՆ-ը նույնը պարտավորվի Ռուսաստանի մասին Ուկրաինային տեղեկություններ տրամադրելու հարցում:
Ըստ պարբերականի, առաջարկաը անցյալ շաբաթ Մայամիում ներկայացրել է Վլադիմիր Պուտինի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը՝ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սիթեվեն Ուիթկոֆի և Ջերադ Քուշների հետ հանդիպմանը:
Ամերիկյան լրատվամիջոցին նաև հայտնի է դարձել, որ Ռուսաստանը «պատրաստակամություն է հայտնել Իրանի հետ քննարկել և կարգավորել հարստացված ուրանի պաշարների նկատմամբ հսկողության հարցը», բայց «ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչները Կիրիլ Դմիտրիևին մերժել» են:
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մարտի 20-ին լրագրողներին ասել է, թե Մոսկվան «այդպես էլ պարզաբանումներ չի ստացել, թե Եվրոպան ինչո՞ւ է համառորեն փորձում դառնալ Ուկրաինայի շուրջ հակամարտության կողմ»:
Politico-ի եվրոպական աղբյուրներն ասել են, ԱՄՆ-ին Ռուսաստանի արված առաջարկությունը «Եվրոպան միայնակ թողնելու և եվրաատլանտյան դաշինքը փլուզելու նպատակ է հետապնդում»:
Սպիտակ տունը Դմիտրիևի «գործարքի» մասին տեղեկությունը չի մեկնաբանել: Երևում է, ամերիկյան կողմն իրոք Պուտինի հետ սեպարատ համաձայնությունից հրաժարվել է: Axsios-ը գրեթե սենսացիոն տեղեկություն է հրապարակել, որ վերջին մի քանի օրերին «Տաջիկստանից հազարավոր ծանրաքաշ բեռնատարներ մուտք են գործում Իրան»:
Պաշտոնապես դա ներկայացվում է որպես «մարդասիրական օգնություն», բայց ամերիկյան և իսրայելական հետախուզական ծառայությունները «հիմնավոր կասկածներ ունեն, որ տեղի է ունենում սպառազինությունների քողարկված մատակարարում»:
Որոշ տեղեկություններ կան, որ անցյալ տարվա հարձակումից հետո Իրանը «Տաջիկստանի տարածքում հարվածային և հետախուզական ԱԹՍ-երի արտադրություն է ստեղծել»:Axsios-ն իր հերթին չի բացառել, որ Տաջիկստանը «տարանցիկ դեր է խաղում, և իրականում Իրանը ստանում է ռուսաստանյան արտադրության սպառազինություններ»:
Հաշվի առնելով այն, թե որքան զգայուն է նման տեղեկություններին մոտենում Իսրայելը, կարելի է ենթադրել, որ ամերիկա-իսրայելական կոալիցիան կարող է Տաջիկստան-Իրան ռազմատեխնիակական փոխադրումների լոգիստիկան փակելու որոշակի քայլերի դիմել: Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ է:
Նույն օրը, բայց արդեն պաշտոնապես հայտնի է դարձել, որ Իսրայելը Սիրիայի հարավում հրթիռային հարձակման է ենթարկել ալ-Շարաայի կառավարական ուժերի տասնյակ հենակետեր: Տպավորություն է, թե իսրայելա-ամերիկյան կոալիցիան ձգտում է Իրանի դեմ պատերազմի աշխարհագրությունը ընդլայնել՝ ուղղակիորեն շոշափելով Ռուսաստանի և Թուրքիայի արդեն զուտ տարածաշրջանային շահերը: Ռուսաստանը և Թուրքիան կներքաշվե՞ն իրանական պատերազմում:

Բաց մի թողեք
Արցախի ոչ մի պաշտոնյա, արցախյան որևէ քաղաքական ուժ Ալիևին չհակադարձեց
Վաշինգտոնը կթուլացնի նաև TRIPP-ի նկատմամբ հետաքրքրությունը, եթե արդեն չի չեղարկել
Թրամփին մնում է ընդունել, որ Իրանը «չի պարտվել»