Օրենքով գող Շահումյանցի Ժիրոն (Ժիրայր Բրուտյանը) 2021-ին կալանավորվեց` քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու հոդվածով: Նրան մեղադրում էին, որ «զոն նայողի» գործառույթներ է կատարել՝ «դրսից բերված գրեֆներ» է բաժանել «Արմավիր» ՔԿՀ-ի 3-րդ մասնաշենքում պահվող անձանց, ապա հանձնարարել է անկարգություններ իրականացնել:
«Հրապարակ» թերթը գրում է․ Գործով անցնում են նաեւ քրեական հեղինակություն Կիլիկիացի Հարութիկը (Հարություն Թորոսյանը) եւ Արթուր Բրոյանը, որը քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից է։ Գործը դատարան է մտել 2022-ին՝ 3 մեղադրյալով։
Դատավոր Սուսաննա Գզոգյանը փոխել է օրենքով գողի խափանման միջոցը՝ 20 միլիոն դրամով։ Եվ 3 տարվա դատաքննությունից հետո առաջին ատյանի դատարանն արդարացրել է նրան ու վերադարձրել խափանման միջոց 20 միլիոն դրամը։ Արդարացվել է նաեւ Կիլիկիացի Հարութիկը։
Բրուտյանի փաստաբան Հունան Բաբայանը հաստատեց մեր տեղեկությունը՝ նշելով, որ դատախազությունը բողոքարկել է դատավճիռը, սակայն դեռ նորություն չունեն։ Հարցրինք նաեւ՝ Ժիրայր Բրուտյանն այլ քրեական վարույթով անցնո՞ւմ է։ Ասաց, որ չի կարող պատասխանել։ «Շահումյանցի Ժիրոն 2024-ին էլ էր ձերբակալվել․ նրան եւ ուղեկիցներին գետնին պառկեցնելով՝ բերման էին ենթարկել, խմբի կազմում խուլիգանություն կատարելու մեղադրանքով, ապա ազատ էին արձակել»։


Բաց մի թողեք
Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը 1 ավտոտնակ ուներ, իսկ հիմա՝ 3 բնակարան. Լուսանկար
«Պատերազմի» ու «խաղաղության» նոր մանիպուլյացիան
Աջակցություն հաշմանդամություն և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց աշխատանքի ընդունող գործատուներին