«2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի հաստատման երկրորդ փուլի քվեարկությունը անցել է հետաքրքիր թվաբանական նրբություններով։
Շաբաթ–կիրակի կայացած քվեարկությանը 1080 պատվիրակներից, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մասնակցել է 988 պատվիրակ։ Արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստացել է 933 ձայն՝ ամենաբարձր արդյունքը։
Թվերը, սակայն, ունեն նաև իրենց «միջտողային» պատմությունը․ 988 մասնակցած պատվիրակներից 55-ը փաստացի չեն «տեսել» Փաշինյանին վարչապետի թեկնածուի կարգավիճակում կամ պարզապես չեն կարողացել ճիշտ կողմնորոշվել ՔՊ-ական դեմքերով կազմված քվեաթերթիկում։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մոտ երեք տասնյակ ՔՊ-ականներ վարչապետի թեկնածուի անվան փոխարեն քվեաթերթիկներում գրել են այլ անուններ՝ օրինակ՝ Սուրեն Պապիկյան, Արարատ Միրզոյան, Տիգրան Ավինյան և այլք։
Այսպիսով, եթե հաշվենք սառը թվաբանությամբ՝ Փաշինյանը ստացել է 933 ձայն 988 մասնակցից, ինչը մոտ 94.4% է։ Իսկ մնացած 5.6%-ը կամ ստեղծագործաբար է մոտեցել քվեարկությանը, կամ փորձել է հիշեցնել, որ նույնիսկ ներքին ընտրություններում մրցակցությունը երբեմն հայտնվում է այնտեղ, որտեղ պաշտոնապես այն նախատեսված չէ։
Փաստորեն, ՔՊ ներսում վարչապետի թեկնածուի հարցը, ըստ թվերի, մեծ մասամբ լուծված է, բայց քվեաթերթիկների «ազատ ստեղծագործողների» շնորհիվ թեման ստացավ այլ ենթաշերտ․ որքանո՞վ է միակ թեկնածուի գաղափարը համադրելի բազմակարծության հետ, թեկուզ կուսակցության ներսում»։

Բաց մի թողեք
«Ինչի՞ իմ տունը քանդեցիր». ողբացող մոր ձայնը խլացվեց Անաիդա Գալստյանի կողմից ու Փաշինյանի քարոզարշավի երգ ու պարի ներքո․ Տեսանյութ
Իսկ պարտությունն իրականում շատ վատ բան է
Արցախցիների մորթվելը ցանկացող կինը Փաշինյանի աջակիցն է․ Լուսանկար