Հայաստանի ընթացիկ պատմության մեջ նոր ու ամոթալի էջ է բացվում: Ավելի ճիշտ՝ բացվեց՝ դպրոցական քաղբանտարկյալ: Երբեմն թվում է, թե Փաշինյանի իշխանությունն անցած ութ տարում անցել է բոլոր կարմիր գծերը: Բայց չէ, նրանք ամեն անգամ նորանոր «բնագծեր» են նվաճում, նորանոր ռեկորդներ են սահմանում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Փաշինյանական իշխանությունը, ցանկանալով հագուրդ տալ իր առաջնորդի քինախնդրությանը, Դավիթ Մինասյանին նույնիսկ դպրոցը թույլ չի տալիս ավարտել: Կալանավորել է տալիս: Երբ հայտնի դարձավ, որ «եկեղեցու միջադեպի» հարցը քննելու է Մնացական Մարտիրոսյանը, արդեն 150 տոկոսով պարզ էր, որ Փաշինյանի հրահանգը կատարվելու է, ու երիտասարդը կալանավորվելու է:
Վախեցած քպական իշխանությունը պայքարում է նույնիսկ երեխաների, դեռահասների, պատանիների դեմ: Ու փաշինյանական իշխանության բռնաճնշումների մեքենան կանգ չի առնելու, եթե հասարակությունը թույլ տա տրորել 18-ամյա երիտասարդի կյանքը։ Վաղը կարող է մեզանից յուրաքանչյուրի զավակը, հարազատը, երեխան հայտնվի այդ վիճակում: Հաջորդիվ ի՞նչ է նախատեսել Փաշինյանը. մանկապարտեզի սաների՞ն են կալանավորելու, օրինակ՝ «Ես իմ Մասիս սարն եմ սիրում» արտասանելու համար…
Չէ, գիտենք, տեսնում ենք, որ վախեցած են: Բայց այս աստիճա՞ն:
Թեպետ ակնհայտ է նաև, որ այստեղ միայն իր՝ Փաշինյանի ու «առաջին շարքի» քպականների վախերն ու սարսափները չեն միայն: Այսինքն, վախերը հանգեցրել են հիմնական պատճառին: Ով՝ ով, բայց Փաշինյանն ինքը չի կարող չհասկանալ, որ ավարտական դասարանի 18 տարեկան աշակերտին, ըստ որում՝ առողջական խնդիր ունեցող մարդուն կալանքի տանելով՝ ևս մեկ ուժեղ հարված է հասցնում իր գահավիժած վարկանիշին: Բայց նաև տեսնում է, որ ակնհայտ կորցնում է իշխանությունը, առնվազն, որ բացահայտ մերժված է: Ու հիմա նման քայլերով Փաշինյանը նպատակ ունի այլոց աչքը վախեցնել:
Սակայն նկատենք, որ իրական մարդկանց տրամադրությունները սահմանային են: Շատ-շատերն են այս օրերին ասում, որ եթե փողոցում քպական մի «կարկառունի» տեսնեն, էլ չենք խոսում Փաշինյանի մասին, ապա կկարողանա՞ն, արդյոք, իրենց հույզերին տիրապետել, կկարողանա՞ն ինքնատիրապետումը չկորցնել: Լավ, ասենք, մի քանի հոգու էլ կալանավորեցին, մի քանի հայ մարդու ճակատագիր էլ մի երկու ամսով խեղեցին: Հետո՞… Ամբողջ հայ ժողովրդին հո չեն կարող կալանավորել:
Հ.Գ.-Ի դեպ, քպականների իրական կերպարի մասին է խոսում այն հանգամանքը, թե ինչպես էին նրանցից ոմանք չարախնդում, որ 18-ամյա տղան «Վերջին զանգը» բանտում է անցկացնելու: Եվ ութ տարի այս մարդիկ մեր երկրի ղեկին են…

Բաց մի թողեք
Մոր ձեռքում Սև Սիրտ չէր, Դանկոյի վառվող սիրտն էր․․․
Ինչո՞ւ են բնապահպանները վերածվել քաղաքական գործիչների, օժանդակում են, որ սրանք ընտրվեն և հանձնեն Տիգրանաշենը
Որտե՞ղ է 2018-ից առաջ ակտիվ քաղհասարակությունը, ովքե՞ր են զբաղեցնում նրանց ազատած «սուրբ տեղը»