Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Իրանի խորհրդարանի նախագահ, ԻՀՊԿ պաշտոնաթող սպա Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցում ծաղր պարունակող անգլերեն գրառում է արել։
Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «Իրանին 37 անգամ հաղթելուց» հետո, այս առանց որևէ ռազմավարության, պատերազմում ԱՄՆ-ը «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «հեյ, որևէ մեկը կարող է գտնել մեր օդաչուներին, խնդրում ենք» մակարդակի։
Ակնհայտ է, որ ինքնաթիռի խոցման և օդաչուի չգտնվելու պարագայում իմիջային նկատելի հարված կարող է հասցվել ԱՄՆ-ին, ինչի քարոզչական նախապատրաստությունն արդեն իսկ սկսվել է Իրանում»։

Բաց մի թողեք
Տեսեք, թե ովքեր են բարձր պաշտոններում, իսկ Աշոտ Մինասյանի նման մարդիկ՝ բանտում
Պետությունը ցանկանում է տոտալ վերահսկողության տակ վերցնել քո հեռախոսը․ Արթուր Պապյան
Ցանկանում եմ ուրբաթ հանդիպում կազմակերպել մեր ուժին ձայն տված մեր հայրենակիցների հետ, որպեսզի որոշենք՝ մանդատները չվերցնելն է ճիշտ, թե վերցնելը․ Նարեկ Կարապետյան