Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․
«Իրանի խորհրդարանի նախագահ, ԻՀՊԿ պաշտոնաթող սպա Ղալիբաֆը «X» սոցիալական ցանցում ծաղր պարունակող անգլերեն գրառում է արել։
Դրանում, մասնավորապես, նշվում է, որ «Իրանին 37 անգամ հաղթելուց» հետո, այս առանց որևէ ռազմավարության, պատերազմում ԱՄՆ-ը «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «հեյ, որևէ մեկը կարող է գտնել մեր օդաչուներին, խնդրում ենք» մակարդակի։
Ակնհայտ է, որ ինքնաթիռի խոցման և օդաչուի չգտնվելու պարագայում իմիջային նկատելի հարված կարող է հասցվել ԱՄՆ-ին, ինչի քարոզչական նախապատրաստությունն արդեն իսկ սկսվել է Իրանում»։

Բաց մի թողեք
Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ՝ փրկօղակ
Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը
«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան