ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է ապրիլի 2-ին, Երևան–Սևան ավտոճանապարհից դեպի Չարենցավան տանող ճանապարհի սկզբնամասում՝ Չարենցավանի վարչական տարածքում, երկու «Mercedes»-ների վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Պարզվել է, որ «Mercedes»-ներից մեկը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Կարեն Հակոբյանը, իսկ մյուս «Mercedes»-ը վարել է Կոտայքի մարզի բնակիչ 66-ամյա Վռամ Կակոսյանը։Վթարի հետևանքով Վ․ Կակոսյանը տեղում մահացել է։ Նրա մարմինը ավտոմեքենայից դուրս են բերել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Չարենցավանի հրշեջ-փրկարարները, իսկ վիրավորներն են Կոտայքի մարզի բնակիչներ 66-ամյա Անուշ Հայրապետյանը և 38-ամյա Արմինե Կակոսյանը։
Նշված անձինք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Չարենցավան» բժշկական կենտրոն։


Բաց մի թողեք
ՔՊ թիմը քարոզարշավ կանցկացնի Արագածոտնի մարզում․ Նիկոլ Փաշինյանը ժամանակացույց է հրապարակել
Սարդարապատ գյուղում «Lexus»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե ցանկապատին․ կան վիրավորներ. Լուսանկար
Գյուղացիները պայման էին դնում՝ հուսախաբ չանել