Հանրապետության տարածքում ապրիլի 4-ի և 7-ի ցերեկը, 8-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, ապրիլի 5-ին, 6-ի ցերեկը, 7-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան և թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։
Ապրիլի 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ապրիլի 8-9-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով, ապրիլի 5-6-ը ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևանում ապրիլի 4-ի ցերեկը, 7-9-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ապրիլի 5-ին և 6-ին կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև։

Բաց մի թողեք
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ. Լուսանկար
Դեկտեմբերին մտադրություն չունեմ առաջադրվելու ՀՖՖ նախագահի ընտրություններում. Արմեն Մելիքբեկյան
«Մա՛մ, ինչ էլ լինի, հանկարծ չկոտրվես». տանկիստ Ժորա Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 22-ին Իշխանաձորում. Լուսանկարներ