Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, իրացնելով ապրիլի 2-ին ստացած օպերատիվ տեղեկությունները, պարզել են, որ մարտի լույս 25-ի գիշերը Արշալույս գյուղի 22-ամյա բնակիչը, օգտվելով գյուղի տներից մեկի մոտ կայանված «Ֆորդի» դռները բաց և բանալին վրան լինելու հանգամանքից, փախցրել է ոչխարներ բարձած մեքենան։
Ինչպես հայտնել է ՆԳՆ ոստիկանությունը, 22-ամյա երիտասարդը 62-ամյա համագյուղացուն պատկանող ոչխարները վաճառելուց հետո մեքենան թողել է Ծիածան գյուղի վարչական տարածքում գտնվող գյուղմթերքի շուկայի մոտակայքում։
Տուժողից ընդունվել է հաղորդում։
22-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին, ապա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Քննությամբ հանգամանքները պարզվում են։

Բաց մի թողեք
Կրակոցներ՝ Երևանում, պայքարում են մի տղամարդու կյանքի համար
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին՝ պահանջելով հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում
Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է «Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին. Լուսանկար