Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի խոսքով՝ ինքը հոգնել է նրանից, որ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի գործողություններն ազդում են էներգակիրների գների վրա։
«Հոգնել եմ նրանից, որ ամբողջ երկրում ընտանիքները տեսնում են, թե ինչպես են իրենց էներգիայի վճարները, ինչպես նաև բիզնեսի ծախսերը, բարձրանում ու իջնում Պուտինի կամ Թրամփի գործողությունների պատճառով: Մենք մարդկանց ու բիզնեսին ասում ենք, որ պարզապես պետք է հաշտվեն այն մտքի հետ, որ կախված ենք միջազգային շուկայից»,- հայտարարել է Սթարմերը:
Միևնույն ժամանակ Սթարմերը նշել է, որ աշխարհաքաղաքական անկայունության ֆոնին Մեծ Բրիտանիան պետք է դառնա էներգետիկ առումով անկախ:
«Մեզ անհրաժեշտ է էներգետիկ անկախություն, և դրան հասնելու միակ ճանապարհը վերականգնվող էներգիային է՛լ ավելի արագ անցնելն է, քանի որ մենք այն չենք կարող ստանալ միջազգային շուկայում»,- ասել է Սթարմերը:

Բաց մի թողեք
Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև
Դաժան որոշում՝ ընդդեմ Վրաստանի․ ղեկավարներին էլ անձամբ չեն «ներել»
Իրանը պատրաստ է ամեն ինչ առաջարկել հանուն հակամարտության դադարեցման․ Թրամփը լավատես է