Միացյալ Թագավորությունը չի միանա Հորմուզի նեղուցի շրջափակման ԱՄՆ ռազմական առաքելությանը։ BBC հեռուստառադիոհաղորդակցության կորպորացիայի եթերում հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը:
«Ամեն անգամ, երբ նեղուցը փակվում է կամ բացակայում է ազատ նավարկությունը, նշանակում է, որ գազն ու նավթը չեն հասնում շուկաներ, իսկ գները բարձրանում են»,- ասել է Սթարմերը՝ նկատելով, որ դա ուղղակիորեն վերաբերում է Մեծ Բրիտանիայի սպառողներին։
«Մենք չենք ներքաշվելու պատերազմի մեջ։ Միացյալ Թագավորությունը չի ներքաշվի։ Դա չի բխում մեր ազգային շահերից, քանի որ ես մտադիր չեմ գործել, եթե չկա հստակ, օրինական հիմք և լավ մշակված պլան»,- հավելել է Սթարմերը։

Բաց մի թողեք
Սերբիայի նախագահը հրաժարական կտա՞. Լուսանկար
ԵՄ մի շարք երկրներ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին մերժել են
Հռոմի պապ Լեւոնն ԱԻ սպառնալիքը համեմատել է աստվածաշնչյան «Բաբելոնի աշտարակի» հետ․ WSJ