Ապրիլի 11-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Ուրախ ավտոբուսը կրկին պետք է մեկներ մարզ, այս անգամ` Լոռի:
Հրապարակ թերթը գրել է․ Ավտոբուսի մեկնելուց առաջ նույն երթուղիով Լոռի էր ուղեւորվել ոստիկանության գվարդիայի ավտոբուսը` մարզում Նիկոլ Փաշինյանի անվտանգ շարժն ապահովելու համար։ Հենց այդ ավտոբուսի մասնակցությամբ էլ տեղի է ունեցել ողբերգական ավտովթար՝ մահվան ելքով, բազմաթիվ վիրավորներով։
Քննչական կոմիտեն հայտարարել էր՝ Գվարդիայի ավտոբուսը մեկնելիս է եղել Լոռու մարզ՝ ծառայություն իրականացնելու: 2 օր առաջ Գվարդայի պետ Հայկ Բաբայանը մեր հարցին ի պատասխան ասել էր՝ ավտոբուսը մեկնելիս է եղել Արագածոտնի մարզ։
Հիմա Լոռի՞, թե՞ Արագածոտնի մարզ էին շտապում Գվարդիայի աշխատակիցները:
Տեղեկացանք, որ ավտոբուսը Ապարանում մի խմբի պետք է իջեցներ, մյուսները պետք է շարունակեին ճանապարհը` հասնեին Լոռի։
ՆԳՆ-ից մեզ փոխանցում են․ «ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները նշված տրանսպորտային միջոցով ուղևորվել են Լոռու և Արագածոտնի մարզեր՝ ծառայություն իրականացնելու»։


Բաց մի թողեք
«Ինչի՞ իմ տունը քանդեցիր». ողբացող մոր ձայնը խլացվեց Անաիդա Գալստյանի կողմից ու Փաշինյանի քարոզարշավի երգ ու պարի ներքո․ Տեսանյութ
Իսկ պարտությունն իրականում շատ վատ բան է
Արցախցիների մորթվելը ցանկացող կինը Փաշինյանի աջակիցն է․ Լուսանկար