Հայաստան – Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում կբարձրացվեն նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վիզաների տրամադրման գործընթացին, բարդություններին վերաբերող հարցեր։
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Վերջին բանակցությունների ընթացքում մենք այդ հարցը բարձրացրել ենք և, իհարկե, Հայաստան-Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովի ընթացքում նույնպես այդ հարցը կբարձրացվի»,- ասաց վարչապետը։
Այն, որ քաղաքացիները դժվարություններ են ունենում վիզաների համար հերթագրվելու գործընթացում՝ ըստ վարչապետի, խնդիրն առաջին հերթին կապված է դեպի ԵՄ երկրներ ուղևորահոսքերի աննախադեպ աճի հետ։ 2017 թվականի համեմատ՝ 580 տոկոս. «Հենց այս հանգամանքն է պատճառը, որ Հայաստանն ու Եվրամիությունն այժմ բանակցում են վիզաների ազատականացման շուրջ։ Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունն այժմ միակ երկիրն է, որի հետ Եվրամիությունը բանակցում է վիզաների ազատականացման շուրջ։ Ես համոզված եմ, որ մենք հնարավորինս արագ արդյունքներ կարձանագրենք»։

Բաց մի թողեք
Արարատի մարզի դատախազն իր դիմումի հիման վրա ազատվել է աշխատանքից. Լուսանկար
ՔՊ բոլոր շտաբներում սկսվում է ակտիվ քարոզարշավը. մենք ուրախ ավտոբուսով կհասնենք տարբեր մարզեր. վարչապետ
Իրազեկող ուղեցույց ապատեղեկատվության, օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտության (FIMI) վերաբերյալ