Դուք ասում եք, որ մենք Արարատին չնայե՞նք, մոռանանք, որ Արարատը կա՞, այս մասին հայտարարել է «Նոր ուժ» կուսակցության վարչապետի թեկնածու Հայկ Մարությանը։
«Դուք գիտե՞ք, որ մարդիկ Խոր Վիրապ են գնում, մեծամասամբ հենց Արարատի տեսքի համար։ Ենթադրենք, որ դուք Էրդողանի ու Ալիևի հետ պայմանավորվել եք Արարատը ցույց չտաք, չեք կարողանո՞ւմ այնպիսի հուշարձան դնեք, որտեղ Արարատի երևալու խնդիրը չլինի։ Դուք հատուկ Խոր Վիրապն եք դնում՝ առանց Արարատի։ Իմ կարծիքով հատուկ եք անում, որ բոլորիս նվաստացնեք, որ ամբողջ աշխարհը տեսնի, որ մենք նվաստացած ենք»,-նշել է նա։

Բաց մի թողեք
Ով է լինելու Նիկոլ Փաշինյանի քաղաքական ժառանգորդը
Ալիևը Երևանից հոխորտում է Եվրոպայի վրա, և ծաղրելուց ու արհամարհելուց հետո փշի-փշի է անում Նիկոլին
«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է …