Ավազակային հարձակման դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Նոր Խճուղում օտարերկրյա քաղաքացի կա արյունոտ վիճակում, և հավանաբար նրան կապել ու թալանել են։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել է Երևանի քրեական վարչության օպերատիվ խումբը, որտեղ պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, իսկ նշված քաղաքացին հանդիսանում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 37-ամյա Սոբհան Զ-ն։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ տղամարդը ոստիկաններին հայտնել է, որ հունիսի 7-ին ժամը 18։00-ի սահմաններում իր կնոջ ծանոթ պարսիկի մի աղջիկ իրենց հրավիրել է Երևան քաղաքի Ջահուկյան փողոցի տներից մեկը ու երբ իրենք մոտեցել են նշված հասցե, տան մուտքի մոտ 4 տղամարդ և 1 կին իրեն և կնոջը հարվածել են գցել գետնին, կապել աթոռին կպչուն ժապավեններով և դանակի սպառնալիքով պահանջել են գումար, տան սեփականության փաստաթղթերը, որպեսզի փոխի իրենց անունով, որից հետո նրանց պահանջով ստորագրել է փաստաթուղթ, որի միջոցով նրանք կարող էին կանխիկացնել 160 հազար ԱՄՆ դոլար գումար, ինչից հետո վերցրել են իր կողմից վարձակալած Բաբայան փողոց շենքերից մեկի բնակարաններից մեկի բանալին և իր կնոջ՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 36-ամյա Ֆառզանեհ Ա․-ի կամքին հակառակ վերջինիս տեղափոխել են անհայտ ուղղությամբ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի՝ 39-ամյա Ռեզա Մոհամմադ Զ․-ն։
Դեպքի փաստով ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քր. օր-ի 191 հոդ. 2-րդ մասի 5-րդ և 8-րդ կետերի, 192 հոդ. 2-րդ մասի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերի և 252 հոդ. 3-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով քրեական ոստիկանների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Ֆառզանեհ Ա-ն հայտնաբերվել և ներկայացվել է քննչական բաժին։


Բաց մի թողեք
«Գեորգիքս» բլոգերն ու լրագրող ներկայացած անձը կասկածվում են շորթում կատարելու մեջ. Լուսանկար
4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
Առեղծվածային դեպք՝ Երևանում․ 15-ամյա երեք տղաներ Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենաներով, ծայրահեղ ծանր վիճակում, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ԲԿ․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար