Լեգենդար բռնցքամարտիկ Մայք Թայսոնը ներկայում գտնվում է Հայաստանում։ Համացանցում տարածված տեսանյութերից երևում է, որ նա այցելել է Երևանի ռեստորաններից մեկը և այնտեղ շրջել է ընկերների կամ ուղեկցողների հետ։
Թայսոնը համարվում է պրոֆեսիոնալ բռնցքամարտի պատմության ամենահայտնի և ազդեցիկ մարզիկներից մեկը։ Նրա կարիերան աչքի է ընկել մեծ հաջողություններով, նոկաուտներով և համաշխարհային ճանաչմամբ։
Նա պրոֆեսիոնալ ռինգում հանդես գալը ավարտել է 2005 թվականին։ Նրա Հայաստան այցի նպատակի մասին պաշտոնական տեղեկություն առայժմ չի հրապարակվել։


Բաց մի թողեք
ՈՒԵՖԱ-ն և իր բոլոր 55 անդամ ասոցիացիաները մերժում են աշխարհի առաջնության ու ՖԻՖԱ-ի մրցաշարերի սեփականության իրավունքը մասնավոր ներդրողներին փոխանցելու ՖԻՖԱ-ի առաջարկը
«Նոան» դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլ․ Լուսանկար
Ներկա ժամանակներում առավել քան երբևէ անհրաժեշտ է ազգային միասնականությունը․ Վեհափառ Հայրապետ