28/04/2026

EU – Armenia

Դավիթ Տոնոյանը՝ Կանդազի մասին

Դատարանի բակում լրագրողները հարց են ուղղել Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նա ճանաչում է Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին:

Տոնոյանը հաստատել է, որ ճանաչում է Ավանեսյանին, սակայն նշել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում նրա գործունեության վերաբերյալ մանրամասն տեղեկություններ չունի։ Միևնույն ժամանակ, նախկին նախարարը ընդգծել է, որ Ավանեսյանին ճանաչում է որպես պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումներից մեկի բարձր մակարդակի ղեկավար. «Իրեն ճանաչում եմ որպես մեր պաշտպանական բանակի հատուկ նշանակության ստորբաժանումներից մեկի լավագույն ղեկավար»: