Միացյալ Նահանգների Պաշտպանության նախարարությունում պաշտոնանկ է արվել Ռադիացիոն եւ Քիմիական անվտանգության դեպարտամենտի ղեկավար Էնդրյու Հագը։
Համաձայն պաշտոնական մեկնաբանության, վերջինս ծանոթությունների հավելվածով ծանոթացել է մի կնոջ հետ եւ նրան հայտնել է տեղեկություններ, որոնք եղել են «խիստ գաղտնի» գրիֆի ներքո։ «Նա այլեւս այստեղ չի աշխատելու»,- պաշտոնանկության մասին CBS-ին արած իր մեկնաբանության մեջ հայտարարել է Փիթ Հեգսեթը։
Նշենք, որ դեպքի մասին գրել էր նաեւ լրագրող Ջեյմս Օ՛Կիֆը։ Հերթական ասուլիսներից մեկի ժամանակ այդ մասին հարց էր ուղղվել նախարար Հեգսեթին, ով էլ մանրամասնել էր, որ Հագը ազատվել է աշխատանքից։
Հեգսեթը ընդգծել էր, որ իրենք շատ լուրջ են վերաբերվում գաղտնի տեղեկությունների հանդեպ հասանելիություն ունեցող պաշտոնյաների՝ աշխատանքային կարգապահությանն առնչվող հարցերին, քանի որ ցանկացած արտահոսքը կարող է սպառնալիքներ ստեղծել ամերիկյան ազգային անվտանգության համար։

Բաց մի թողեք
Հզոր հարվածներ Մոսկվային և ոչ միայն․ սարսափելի վիճակ է
Հնարավո՞ր է, որ «նոր աշխարհակարգը սահմանվի Թրամփ – Սի Ծինփին համաձայնությամբ
Պենտագոնը հայտարարում է, որ ԱՄՆ-ն մինչ օրս Իրանի պատերազմի վրա ծախսել է 29 միլիարդ դոլար՝ զենքի պաշարների վերաբերյալ մտահոգությունների ֆոնին