Եթե խորհրդարանական ընտրությունները տեղի ունենան հաջորդ կիրակի, 26,7 տոկոսը կքվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, 14,1 տոկոսը՝ «Ուժեղ Հայաստան»-ի, 8,2 տոկոսը՝ «Հայաստան» դաշինքի, 7,9 տոկոսը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի օգտին, 4,2 տոկոսը՝ «Միասնության թևեր»-ի օգտին:
«Դեմոկրատիա-օրենք կարգապահություն» կուսակցությունը՝ 3,1 տոկոս, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 2,7 տոկոս, «Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը՝ 2,3 տոկոս, «Նոր ուժ» կուսակցությունը՝ 1,9 տոկոս, «Հանրապետություն» կուսակցությունը՝ 1,7 տոկոս:
Այս մասին են վկայում «Gallup International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ՝ Էմ Փի ՋԻ-ի հարցման արդյունքները։
Ընդհանրապես չեմ քվեարկի նշել է 5,7 տոկոսը, կփչացնեմ քվեաթերթիկը՝ 3,3 տոկոսը, դժվարանում եմ պատասխանել՝ 8 տոկոսը, իսկ հրաժարվել է պատասխանել հարցվողների 8,3 տոկոսը:
Նշենք, որ անցկացվել են հեռախոսային հարցումներ, հարցումների քանակը՝ 1,101, հետազոտության ընտրանքային սխալը՝ 3 տոկոս, հետազոտության իրականացման ժամանակահատվածը՝ ապրիլի 27-29-ը:

Բաց մի թողեք
Արձանագրվել են սանիտարական խախտումներ. Ֆրանսիայի դեսպանությունը՝ միջոցառման հյուրերի թունավորման մասին
Ում են փորձել սպանել այս գիշեր․ բացառիկ մանրամասներ. Լուսանկար
Եթե Հայաստանը կարծում է, որ ռուսական ռազմաբազան անհրաժեշտ չէ, Ռուսաստանը կհեռանա հենց վաղը. Պուտին