Բազմիցս գրել ենք, որ ՀՀ իշխանությունն ամեն ինչ անում է, որ խոչընդոտի արցախցիների՝ հունիսի 7-ի ընտրություններին մասնակցելը, եւ վերջին ամիսներին նրանց անձնագրեր տալու հարցում քաշքշուկներ են ստեղծում, ձգձգում փաստաթղթերի տրամադրումը, ամեն ինչ անում են, որ ինչքան հնարավոր է՝ քիչ արցախցի մասնակցի ընտրություններին։
Հրապարակ թերթը գրել է․ Ենթադրում են, որ ընտրություններին արցախցիները չեն քվեարկելու գործող իշխանությունների օգտին։
Անձնագրային ծառայությունները, որոնք ենթարկվում են ներքին գործերի նախարարությանը, հիմնովին լծվել են այդ գործին։
Խմբագրություն դիմած հերթական արցախցին մեզ ասաց, որ 4 ամիս առաջ է փաստաթղթերը հանձնել անձնագրային բաժին, վերջապես ՀՀ անձնագիր ստանալու օր են նշանակել, եւ այդ օրը հունիսի 10-ն է։

Բաց մի թողեք
Նիկոլի աթոռը հանեն՝ ՔՊ-ից բան չի մնա
Ե՞րբ է «հարստացել» Քոչարյանի ընտանիքը․ Լևոն Քոչարյանը պարզաբանեց. Տեսանյութ
Հոգեկան առողջության կենտրոններում հերթե՞ր են