Նախօրեին հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել։ Նիստի վերաբերյալ հաղորդագրությունից պարզ է դառնում, որ, ի թիվս այլոց, նիստին մասնակցել է նաեւ բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
«Հրապարակ» թերթը գրել է․ Իշխանական կուլիսներից տեղեկացանք, որ նիստում քննարկվող հարցերից մեկն էլ եղել է Հայաստանում հեռարձակվող ռուսական ալիքների, ինչպես նաեւ տելեգրամյան հարթակների փակման հարցը։
Հրահանգ է իջեցվել՝ խոշորացույցով հետեւել այդ ալիքներով ՀՀ-ի եւ հատկապես իշխանությունների վերաբերյալ տարածվող տեղեկատվությանը եւ թույլ չտալ իրենց դեմ հակաքարոզչություն։ Ըստ ամենայնի՝ հիբրիդային պատերազմի անվան տակ առաջիկայում ռուսական որոշ ալիքների հեռարձակումը դադարեցնելու հարցեր կբարձրացվեն։
Բացի այդ, Փաշինյանն արգելել է մեծ թվով ռուսաստանաբնակ հայերի մուտքը Հայաստան, ընդ որում՝ հայտնի չէ, թե ինչ պատճառաբանություններով։

Բաց մի թողեք
Հակառուսական նոր սանկցիաներն են պատրաստվում
ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ
Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն