Նիկոլ Փաշինյանի դասընկեր, ամուսնության քավոր Հայկ Ղալումյանը Տավուշի մարզպետ է նշանակվել 2021 թվականի ապրիլի 8-ին։
Հրապարակ թերթը գրել է․ Նա 2025-ին որոշել էր քաղաքացիների ընդունելություն կատարել` ամեն ամիս մարզի մի համայնքում՝ Բերդում, Նոյեմբերյանում, Իջևանում և Դիլիջանում քաղաքացիներին ընդունել, լսել նրանց հուզող հարցերը, ըստ հնարավորի օգնել դրանց լուծմանը։ Տավուշի մարզպետարանը հրապարակել էր մարզի 4 համայնքներում քաղաքացիների ընդունելության օրերը։ Սակայն ամիսներ անց մարզպետ Ղալումյանը դադարեցրեց համայնքներում քաղաքացիների ընդունելությունները։
Այս տարվա ապրիլի 17-ին մարզպետին հարցում ենք արել․ «2026թ․ հունվար, փետրվար, մարտ ապրիլ ամիսներին՝ ո՞ր օրերին, մարզի ո՞ր համայնքներում եք դուք քաղաքացիների ընդունելություն կատարել, որ ընդունելությանը քանի քաղաքացի է մասնակցել»։
Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «2026թ․հունվար, փետրվար, մարտ և ապրիլ ամիսներին ՀՀ Տավուշի մարզպետն այցելություն է կատարել մարզի 32 բնակավայրեր, որտեղ հանդիպել է քաղաքացիների հետ, քննարկել է նրանց հուզող հարցերը»։
Բայց խոսքն այցերի մասին չէր, մարզպետը միտումնավոր մարզի բնակավայրեր իր այցերը համայնքներում իրականացվող քաղաքացիների ընդունելության հետ է շփոթում, որովհետեւ ընդունելություն չի արել՝ չնայած խոստացել էր։

Բաց մի թողեք
Ինչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները
«Մի քանի տարի առաջ կլոր սեղանի ութերորդ տեղը հատկացվում էր ՌԴ նախագահին, այսօր այնտեղ Վլադիմիր Զելենսկին է»
Փաշինյանի թիրախում հայտնված դատավորը բազմաթիվ իշխանահաճո որոշումներ է կայացրել․ Լուսանկար