Պենտագոնը չեղարկել է գաղտնի փաստաթղթերի հետ աշխատանքի ընթացքում արհեստական բանականության տեխնոլոգիաների նորագույն սերնդի ալգորիթմների կիրառման արգելքը։
Արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառումը փաստաթղթերի հետ աշխատանքում թույլատրված է եղել Պենտագոնում, սակայն սահմանված են եղել հստակ չափանիշներ, թե որ կարգի փաստաթղթերի հանդեպ ԱԲ տեխնոլոգիաները կարող են ունենալ հասանելիություն։
Այժմ արդեն նաեւ գաղտնի համարվող փաստաթղթերի հետ աշխատանքում ԱԲ-ն կարելի է կիրառել՝ առաջադրանքներ լուծելիս։
Թույլտվություն տրամադրվել է հետեւյալ ընկերությունների ստեղծած ԱԲ տեխնոլոգիաներին՝ SpaceX, OpenAI, Google, Nvidia, Reflection, Microsoft, Amazon Web Services եւ Oracle։ Դեռ հստակեցված չէ, թե կոնկրետ ինչ աշխատանքում են նորագույն ԱԲ տեխնոլոգիաները օգնելու Պենտագոնի աշխատակիցներին։

Բաց մի թողեք
Ռուսաստանի և Եվրոպայի նախկին պաշտոնյաները գաղտնի հանդիպում են ունեցել Վիեննայում
ԵՄ-ն ռուսական ակտիվներից ստացել է ևս 1.4 միլիարդ եվրո և խոստացել տրամադրել Ուկրաինային
Մոսկվան իմաստ չի տեսնում՝ ՆԱՏՕ-ն դեմ է ՀԱՊԿ-ի հետ երկխոսությանը