Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Սալոնիկի բարձր տեխնոլոգիաների պարկի՝ Տեխնոպոլիսի նախագահ Անաստասիոս Ձիկասի հետ։
Ինչպես հայտնել է դեսպանությունը, Տեխնոպոլիսի նախագահը Հայաստանի դեսպանին ներկայացրել է տեխնոլոգիական պարկի կոնցեպցիան, գործունեության դաշտը, նախագծերը։ Անաստասիաս Ձիկասը նեըկայացրել է երկու տասնյակից ավել այն ընկերությունների ցանկը, որոնք գործում են Տեխնոպոլիսի տարածքում՝ հավելելով, որ այդ ցանկն ընդլայնվում է շարունակաբար։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է թվային տեխնոլոգիաների ոլորտում վերջին տարիներին Հայաստանում արձանագրված զգալի ձեռքբերումները։ Դեսպանը մանրամասնել է նաև 2026 թ. ՀՀ նախագահի Հունաստան կատարած պետական այցի շրջանակներում բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության վերաբերյալ Հունաստանի հետ կնքած փոխըմբռնման հուշագրի մանրամասները, ընդգծել, որ այն թվային տեխնոլոգիաների ուղղությամբ երկկողմ համագործակցության լուրջ ճանապարհ է բացել։
Հանդիպմանը ներկայացվել է նաև Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հայեցակարգը, ինչը մեծ հետաքրքրություն է առաջացրել հունական կողմի մոտ։


Բաց մի թողեք
Ընտություններին կմասնակցի 19 կուսակցություն և դաշինք. հայտնի է նրանց հերթականությունը քվեաթերթիկներում
ԿԸՀ-ն և ԿԿՀ-ն կուսակցություններին կատարվող նվիրատվությունների վերաբերյալ հանդես են եկել հայտարարությամբ
ԴՕԿ և Ալյանս կուսակցությունների ընտրական ցուցակների առաջին համար Վարդան Ղուկասյանի և Տիգրան Ուրիխանյանի գրանցումները մերժվել է