Ինչպե՞ս են հունիսի 7-ին ընտրելու տնային կալանքի տակ գտնվող մոտ 1000 ՀՀ քաղաքացիները․ այս հարցը վերջին շաբաթներին ուղղել էինք պատկան գերատեսչությանը:
Հրապարակ թերթը գրել է․ Մեզ ասել էին, որ մի քանի տարբերակ է քննարկվում: Արդարադատության նախարարության մեր աղբյուրից տեղեկացանք, որ նախնական որոշում են ընդունել, որ պրոբացիայի ծառայության աշխատակիցները տնային կալանքում գտնվողներին կուղեկցեն ընտրատեղամասեր ու հետ կուղեկցեն իրենց տները:
Մեզ ասացին, որ քննարկվող բոլոր տարբերակներից նախընտրելին հենց սա է համարվել։ Քննարկվում էր նաեւ քվեատուփը տներ տանելու տարբերակը։
Նշենք, որ Հայաստանում «տնային կալանք» խափանման միջոցը ներդրվել է նոր քրեադատավարական կարգավորումների շրջանակում։ Այն ուժի մեջ է մտել 2023 թվականի հուլիսի 1-ից, երբ ուժի մեջ մտավ Քրեական դատավարության նոր օրենսգիրքը։

Բաց մի թողեք
Որտե՞ղ են համընկնում Փաշինյանի եւ Զելենսկու ղեկավարների կերպարները, ինչո՞վ են նրանք նման
Քննիչները որոշել են, որ ոչ թե 2 միլիոն դրամ աշխատավարձ, այլ ընտրակաշառք են տվել
Ինչ է սպասվում մայիսի 7-ից սկսած. ժամանակագրություն