Երշիկի մեջ երբեք զուգարանի թուղթ չեն ավելացնում: «Говорит Москва» ռադիոկայանի եթերում այս վաղեմի առասպելը հերքել է Պլեխանովի անվան ռուսական տնտեսագիտական համալսարանի սննդի տեխնոլոգիայի և կենսաինժեներիայի ամբիոնի դոցենտ Ելենա Մյասնիկովան:
«Երշիկների մեջ զուգարանի թղթի առկայությունը, իհարկե, կատակ է»,- բացատրել է նա: Սննդի տեխնոլոգի խոսքով՝ ԽՍՀՄ-ում արտադրությունն ուներ խիստ վերահսկողության համակարգ՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին: Ավելին, այն ժամանակ զուգարանի թուղթը հազվադեպ հանդիպող ապրանք էր. այն չէին ավելացնի երշիկների բաղադրության մեջ:
«Հիմա մենք նաև ներքին վերահսկողության համակարգեր ունենք, և մսի վերամշակման շատ գործարաններ ներդնում են ներքին որակի վերահսկողության համակարգեր: Այնպես որ, իհարկե, դա առասպել է, ոչ ավելին, քան կատակ»,- ռուսական երշիկեղենի սպառողներին հանգստացրել է Մյասնիկովան:

Բաց մի թողեք
Իրանի պատերազմը ցույց է տալիս, որ ԵՄ-ն պետք է «շարունակի կլիմայական օրենքների ուղղությունը», ասում է հոլանդացի նախարարը
Բելգիան կոչ է անում ԵՄ-ին փրկել արդյունաբերությունը՝ կոշտ դիրքորոշում ընդունելով Չինաստանի նկատմամբ
ԵՄ բանակցողները չեն կարողանում համաձայնության գալ ԱՄՆ առևտրային համաձայնագրի շուրջ