Երևանը խախտել է Ռուսաստանի դեմ քայլեր չձեռնարկելու իր խոստումը, հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«ՀՀ իշխանությունների ներկայիս արտաքին քաղաքական կուրսը վաղ թե ուշ կհանգեցնի Հայաստանի անդառնալի ներգրավմանը Բրյուսելի հակառուսական գծում։ ՀՀ-ԵՄ գագաթնաժողովի հռչակագիրը ցույց է տալիս, որ ՀՀ իշխանությունների համաձայնությամբ հանրապետությունը ներքաշվում է ագրեսիվ եվրաատլանտյան մեխանիզմների մեջ»,- ընդգծել է Զախարովան։
Զախարովայի խոսքով՝ Զելենսկին օգտվել է իր հայ հյուրընկալողների «այս անհասկանալի քաղաքավարությունից»՝ փորձելով դուրս գալ իր քաղաքական տրանսից և հրապարակել իր խարխուլ ռուսաֆոբ հարձակումները։
Դիվանագետը նաև անդրադարձել է Ալեն Սիմոնյանին։ «Հիշում եմ, որ Ալեն Սիմոնյանի հետ ժամանած հայկական պատվիրակությունը ձայնագրել է զրույցը։ Գուցե նրանք կիսվեն Ալեն Սիմոնյանի ասածներով, այդ թվում՝ ՌԴ արտաքին գործերի նախարարության շենքում»,- ընդգծել է Զախարովան։
«Ալեն Սիմոնյանը շատ հեռու է Բելառուսի տնտեսական, արդյունաբերական, արտադրական և գյուղատնտեսական ոլորտներում արձանագրած հաջողություններից, – ասել է Մարիա Զախարովան՝ ի պատասխան Սիմոնյանի հայտարարության, թե Բելառուսը «Ռուսաստանի ծայրագավառ է»։
«Սիմոնյանի խոսքերը արտացոլում են անմարդկային նախանձը այն ժողովրդի և երկրի հաջողությունների նկատմամբ, որոնք իրենց հետ ոչ մի վատ բան չեն արել»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Բաց մի թողեք
Իրականությունը Ռուսաստանի ռազմա-քաղաքական վերնախավի հաշվարկի հետևանք է
Պուտինը Էրդողանին այս անգամ Սյունի՞քն է առաջարկում
Ռուսաստանի ԱԳՆ-ն կոչ է անում օտարերկրյա իշխանություններին ապահովել իրենց դիվանագետների ժամանակին տարհանումը Կիևից