Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին։
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանն ասել է, որ դեռ Մոսկվա կատարած այցի ժամանակ է Պուտինին ասել, որ չի կարողանա մասնակցել շքերթին, քանի որ Հայաստանում մեկնարկում է քարոզարշավը։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը ավելի վաղ ասել էր, թե Մոսկվայում մայիսի 9-ին կայանալիք շքերթին մասնակցելու հրավեր ուղարկվել է նաև Հայաստանի վարչապետին։


Բաց մի թողեք
Ի գիտություն հայաստանյան արտահանողների․ ԱԳՄԱ նախարարությունը հայտարարություն է արել
ԳՇ պետը՝ զինծառայողների մահվան դեպքերի մասին
Սյունիքում կարող է արտահերթ սահմանազատում իրականացվել