Պարզվում է, Նիկոլ Փաշինյանի հետ պատարագներին մասնակցող, ժողովրդական բժշկությամբ զբաղվող Մարիամ Վահանյանը, ով «Իմմա» բժշկական կենտրոնի ղեկավարն է, նախապես ներառված է եղել ԴՕԿ կուսակցության ցուցակում։
Վահանյանի անունը ցուցակից հեռացրել են այն ժամանակ, երբ ցուցակում գտնվող մյուս թեկնածուների մոտ դժգոհության ալիք է բարձրացել։
Տեղեկությունը հաստատեց ԴՕԿ կուսակցությունով առաջադրված, ապա ինքնաբացարկ հայտնած թեկնածու Սևակ Մարտիրոսյանը: Նա ասաց, որ նախնական ցուցակում Մարիամ Վահանյանը եղել է 5-րդ համարը․ «Իր թեկնածության դեմ բողոքողներից մեկը ես եմ եղել։ Ինքը հեքիմությամբ է զբաղվում, ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ։ Բացի դա ՔՊ-ի հետ կապեր ունի, ասում են` իր որդիներն անգամ ՔՊ-ական են, իր տարածքները ՔՊ-ի շտաբեր են եղել ժամանակին։ Երևի փող ունի Վահանյանը, դրա համար էին ուզում ցուցակ մտցնել»։


Բաց մի թողեք
Պատմական Հայաստանի գոյությունը չի նսեմացնում Իրական Հայաստանի գոյությունը. Նազելի Բաղդասարյան
Վարդևանյանը էլ չի վերադառնալու փաստաբանական աշխատանքին
Հորթն ու գյորմամիշն օրվա գլխավոր թեմաներ