Հունիսի 7-ի ընտրությունների նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից առաջ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության կարկառուն ՔՊ-ականները, որոնք մասնակցելու են քարոզարշավին, արձակուրդ են գնալու։
Հրապարակ թերթը գրել է․ Չնայած դեռեւս 2018 թվականին Փաշինյանը պնդում էր, որ Ընտրական օրենսգիրքը չի պարտադրում, որ քարոզարշավի ժամանակ թեկնածու համարվող կառավարության անդամներն արձակուրդ վերցնեն, եւ անգամ պնդում էր, որ աշխատանքային ժամերին էլ կարող է քարոզարշավ իրականացնել, սակայն այնքան շատ օրենքներ են խախտել, որ որոշել են գոնե ձեւական արձակուրդ վերցնել եւ 24/7 ռեժիմով լծվել նախընտրական քարոզչությանը։ Քարոզարշավի մեկնարկը տրվելու է մայիսի 8-ին:
Մենք գրել էինք, որ ՔՊ-ն արշավը սկսելու է Սյունիքից, երկու օր մնալու են մարզում, մայիսի 9-ին՝ Եռատոնին, Կապանում հանրահավաք են նախատեսում: Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն էլ քարոզարշավը կսկսի հայոց հոգեւոր կենտրոնից՝ Էջմիածնից, որտեղ հանրահավաք կանցկացնեն։

Բաց մի թողեք
Հայերից ո՞վ է դարձել ՌԴ նախագահին կից հանձնաժողովի անդամ. Լուսանկար
Աջակցություն կտրամադրվի 63-72 տարեկան քաղաքացիների բիզնես գաղափարներին. որքան գումար կհատկացվի պետբյուջեից
Խոցելի և անկայուն. ինչո՞ւ է գյուղատնտեսությունն այսքան ծանր վիճակում