Այսօր՝ օգոստոսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր խոշորացված համայնքի Նորապատ բնակավայրում գործող բենզալցակայաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Արմավիրի փրկարարական վարչության խումբը՝ վարչության պետ Գևորգ Հակոբյանի, և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ՝ ջոկատի հրամանատար Ռոման Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ քաղաքացիների օգնությամբ 2 հոգի տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ պայթյունը տեղի է ունեցել բենզալցակայանի տարածքում՝ հողի տակ տեղադրված բենզինի բաքում։


Բաց մի թողեք
11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան Մալաթիայի թաղապետարանի հարևան այգում կոնֆետ են հյուրասիրել
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրին սպասարկող «Mercedes»-ը անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնի. Լուսանկար
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի թիվը հասել է 9-ի․ Լուսանկար