31/05/2026

EU – Armenia

«Ուժեղ Հայաստան»-ի Շիրակի մարզի ներկայացուցիչներին կալանավորելու մտադրություն ունեն

Այսօր առավոտյան տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի Անի և Մարալիկ համայնքներում տեղակայված «Ուժեղ Հայաստան» գրասենյակների մի շարք ներկայացուցիչներ ձերբակալվել իրավապահների կողմից։

Մեր տեղեկություններով, ձերբակալվածների թիվը հասնում է մոտ չորսի, և նրանք այս պահին գտնվում են իրավապահների հսկողության տակ։

«Ուժեղ Հայաստան» Գյումրու տարածքային կառույցի ներկացուցիչ Ռուբեն Մխիթարյանը ասաց, որ առանց որևէ հիմնավորման, ձերբակալվածներին փորձում են տանել կալանքի։

Մեր տեղեկություններով՝ կան բերման ենթարկվածներ և արդեն ձերբակալված անձինք։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության Մարալիկ քաղաքի տարածքային գրասենյակի պատասխանատու Թաթուլ Բուլոյանի, որը Քարաբերդի նախկին գյուղապետ Մհեր Բուլոյանի որդին էր, բնակարանում և գրասենյակում, որից հետո ձերբակալել են նաև Բուլոյանի կնոջը։