Մայիսի 11-ին «Մերիդիան» էքսպոկենտրոնի տարածքում, որտեղ ակտիվ ընթացքի մեջ են COP17-ի համար շինարարական և նախապատրաստական աշխատանքները, շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի և Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի հետ դիտարկել է կառուցվող «Նորագյուղ» 35/6 կՎ մոդուլային ենթակայանի շինարարական աշխատանքների ընթացքը։


Ինչպես հայտնել են նախարարությունից, նրանք ծանոթացել են ծրագրի տեխնիկական լուծումներին, իրականացվող շինարարական փուլերին և ենթակայանի շահագործման նախապատրաստական գործընթացին։ Կարևորվել է, որ աշխատանքներն իրականացվեն սահմանված ժամկետներում և բարձր որակական չափանիշներին համապատասխան՝ ապահովելով մայրաքաղաքի էներգամատակարարման հուսալի և անխափան աշխատանքը։
Այս օրերին Հայաստանում է գտնվում ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչը, և կարևոր է, որ միջազգային միջոցառումների և պատվիրակությունների ընդունման ընթացքում ենթակառուցվածքները լիարժեք պատրաստ և պատշաճ վիճակում լինեն։

Նախարարը լիահույս է, որ իրականացվող աշխատանքները էական ներդրում կունենան ինչպես քաղաքի էներգետիկ համակարգի կայունության, այնպես էլ միջազգային կարևոր միջոցառումների կազմակերպման բարձր մակարդակի ապահովման գործում։


Բաց մի թողեք
ՀԷՑ-ում կան ավելի քան 4,5 մլրդ դրամի խնայված միջոցներ, որոնք կուղղվեն բաշխման ցանցի արդիականացմանը. Պետրոսյան
Գերմանիան և Եվրոպան աշխարհի ամենաերկար հետիոտնային կախովի կամուրջների հայրենիքն են
Վենետիկի Բիենալեն բացվում է Ռուսաստանի և Իսրայելի դեմ բողոքի ցույցերով