Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ղեկավարությամբ մայիսի 12-ին տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ Արամ Արամյանը, Լիլիթ Գրիգորյանը, Էդգար Արսենյանը, Եղիազար Ավագյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանը, Երևան քաղաքի դատախազ Ռաֆայել Մանուկյանը, Գլխավոր դատախազության ստորաբաժանումների ղեկավարները, Երևան քաղաքի վարչական շրջանների, մարզերի և կայազորների դատախազները:
Քննարկվել են զգայունություն ունեցող դեպքերով նախաձեռնված քրեական վարույթների հսկողությանը, վերահսկողությանը, ինչպես նաև աշխատանքի կազմակերպմանն ու կարգապահությանը վերաբերող մի շարք հարցեր:
Բարձրացված խնդիրների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը տվել է խիստ հանձնարարականներ, սահմանել դրանց կատարման ժամկետներ:

Բաց մի թողեք
Հայաստանում սպասում են հակամարտության հետևանքով Ադրբեջանում անազատության մեջ հայտնված հայերի վերադարձին. Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ում
Փաշինյանը՝ եվրոպացիներից խաբվելու վտանգի մասին
Չեմ տեսնում Թուրքիայից վտանգ ՀՀ ինքնիշխանությանը. Ալեն Սիմոնյանը՝ 102-րդ ռազմաբազայի դուրս բերման մասին