«ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեում վերջին օրերին լարված մթնոլորտ է տիրում։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը անցած շաբաթվա վերջին հավաքել է աշխատակազմին և փակ ժողով անցկացրել։
Ըստ «Ժողովուրդ»-ի՝ իրավապահ շրջանակներին մոտ կանգնած աղբյուրների, Նահապետյանը հայտարարել է, որ առաջիկայում «առավել լարված օրեր» են սպասվում, ուստի անհրաժեշտ է «գոտիները ձգել»։ Նա աշխատակիցներին զգուշացրել է, որ արտաժամյա աշխատանքը գրեթե անխուսափելի է լինելու, իսկ գործի ծավալը՝ զգալիորեն աճելու է։ Աշխատակազմին նաև հորդորվել է չտրտնջալ ծանրաբեռնվածությունից և պատրաստ լինել ինտենսիվ աշխատանքի։
Թե ինչով է պայմանավորված նման մոբիլիզացիան՝ պաշտոնապես չի հաղորդվում, սակայն համակարգում շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ դա կարող է կապված լինել հունիսի 7-ին նախատեսվող ընտրությունների նախաշեմի հետ։
Քաղաքական շրջանակներում վաղուց են քննարկումներ ընթանում այն մասին, որ իշխանությունը ընտրական գործընթացներին ընդառաջ ակտիվացնում է ուժային կառույցների աշխատանքը՝ ընդդիմադիր շրջանակների նկատմամբ ճնշումներ գործադրելու նպատակով»։


Բաց մի թողեք
Թուրք բիզնեսմենները ռիսկերն են գնահատում
Նիկոլ Փաշինյանը կատարելագործում է ՀՀԿ-ի արատավոր բարքերը
«Սիկտիր» բառը խտրականությո՞ւն է, ատելության խոսք, թե՞ թշնամանքի հրահրում