12/08/2026

EU – Armenia

Այս որոշումը ինձ համար անընդունելի է։ Ես չեմ պատրաստվում հանձնվել և հաշտվել անարդարության հետ

Հարգելի՛ հայրենակիցներ, գործընկերներ,համագյուղացիներ:

Ցանկանում եմ ձեզ տեղեկացնել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից (դատավոր՝ Ն. Խաչատրյան) իմ հայցադիմումի վերաբերյալ կայացված որոշման մասին։

Ինչպես գիտեք, իմ կողմից վիճարկվում էր ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանի՝ 30.03.2026թ. թիվ ՄՈ/177-Ա ապօրինի որոշումը, որով ես ազատվել էի «Սարդարապատի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից։

Ցավով պետք է արձանագրեմ, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է անհիմն վճիռ։
Ցանկանում եմ հատուկ ընդգծել.
1. Իմ աշխատանքային գործունեության ընթացքում որևէ այնպիսի խախտում կամ արարք թույլ չեմ տվել, որը կարող էր անհամատեղելի լինել տնօրենի պաշտոնավարման հետ կամ հիմք հանդիսանալ «վստահության կորստի» համար։
2.Տեսչական մարմնի կողմից արձանագրված «խախտումների» մեծ մասը կա՛մ առհասարակ գոյություն չունեն, կա՛մ կրում են զուտ ձևական/վարչարարական բնույթ։ Օրինակ՝ առողջական խնդիրներ ունեցող երեխաների կրթության անընդհատությունն ապահովելու և նրանց Սահմանադրական իրավունքը չխախտելու համար հեռավար ուսուցում կազմակերպելը դիտարկվել է որպես խախտում։
3.Գործատուի կողմից աշխատանքից ազատման հրամանում անգամ հստակ չի մատնանշվել փաստական հիմքը, ինչն ըստ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 214-րդ հոդվածի և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումների՝ ակտի անվերապահ անվավերության հիմք է։

Պայքարը շարունակվում է

Այս որոշումը ինձ համար անընդունելի է։ Ես չեմ պատրաստվում հանձնվել և հաշտվել անարդարության հետ։

Որոշումը սահմանված կարգով բողոքարկվելու է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարան։

Իմ պայքարը իմ պաշտոնի կամ աշխատանքի համար չէ, այլ արդարության, օրենքի գերակայության և դպրոցի նկամամբ տարիներով ներդրված ազնիվ աշխատանքի պաշտպանության համար։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում կանգնած են իմ կողքին և հավատում են արդարության հաղթանակին։

Հարգանքով՝ Կարինե Սմբատյան