Տեղեկացանք, որ Հանրային հեռուստաընկերությունը ցանկանում է հունիսի 1-5-ը վարձակալել Մարզահամերգային համալիրի դահլիճներից մեկը․ մտադիր են այստեղ կազմակերպել օրենքով սահմանված նախընտրական բանավեճերը։
Հրապարակ թերթը գրել է․ Ընդ որում, քննարկվում է, որ բանավեճեր անցկացնելու են ոչ միայն 19 քաղաքական ուժերի առաջին համարների մասնակցությամբ, այլ նաեւ՝ տարբեր ոլորտների շուրջ ու անգամ կին թեկնածուների միջեւ։
Մեզ հետ զրույցում Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը հայտնեց, որ այս պահին Հանրային հեռուստաընկերության հետ բանակցություններ են գնում, դեռ վերջնական որոշում եւ կնքված պայմանագիր չկան, սակայն հարցը քննարկումների փուլում է։

Բաց մի թողեք
Ջուջեւանցիները կդիմե՞ն Շահին Մուստաֆաևին
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար
Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ. Լուսանկար