13/05/2026

EU – Armenia

Քըլըչը գրառում է արել Թուրքիա – Հայաստան ուղիղ առևտրի մեկնարկի մասին

Հայ-թուրքական կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ բանագնաց Սերդար Քըլըչը «X»-ի էջում գրառում է արել Թուրքիայի ու Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի վերաբերյալ։

Նա կիսվել է Թուրքիայի արտգործնախարարության տարածած հաղորդագրությամբ և նշել. «Մեր նախագահի ցուցումներով շարունակվող Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության հաստատման համար ևս մեկ կարևոր քայլ է կատարվել։ Ցանկանում եմ, որ սա հաջող լինի նախ երկու երկրների բնակիչների, ապա և մեր տարածաշրջանի բոլոր գործարարների և ժողովուրդների համար»։